Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հրաժարականների շքերթ էր

Հրաժարականների շքերթ էր
19.11.2024 | 20:03

ՈՒ ինչն էր հատկանշական։

Բոլորը գրել էին, իբր բարեփոխումների բազում ծրագրեր են իրականացրել իրենց ոլորտներում։

Չկար գեթ մեկը, որ ասեր, իր սկսած ինչ-որ ծրագիր կիսատ է մնացել ու ափսոսում է, որ չեն հասցրել ավարտին հասցնել։ Այսինքն, ամեն բան արել ու ավարտին են հասցրել, հիմա հանգիստ սրտով «ինքնակամ» հեռանում են։

Բոլորի դիմումներում էլ կարմիր թելի նման անցնում էր, որ շատ գոհ են վիժվածքից։

Չկար գեթ մեկը, որ ափսոսեր իր առաքելությունը չավարտած հեռանալու կապակցությամբ։

Տերը հրամայեց աշխատել, կաշխատենք, հրամայեց հեռացեք, կհեռանանք։

Ստրկամտություն։ Ահա մեր հասարակության մեծագույն թշնամին։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ